Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հունիսին օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում սպասվում է նորմայից մեկ աստիճանով բարձր

Հունիսին օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում սպասվում  է նորմայից մեկ աստիճանով բարձր
30.05.2012 | 05:00

Հունիսին օդի միջին ջերմաստիճանը սպասվում է բազմամյա միջին արժեքից մեկ աստիճանով բարձր: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ:
Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, հունիսի առաջին կեսին Արարատյան դաշտում և Արագածոտնի նախալեռներում հնարավոր է ջերմաստիճանի նվազում, որը գիշերը կտատանվի` +12 +15-ի սահմաններում, իսկ առանձին օրերի սպասվում է ջերմաստիճանի բարձրացում, որը ցերեկը կհատի անգամ +35 աստիճանի սահմանը:
Հունիսի առաջին կեսին օդի միջին ջերմաստիճանը հնարավոր է նվազի նաև Շիրակում, Լոռիում, Արագածոտնի լեռներում, Կոտայքում, Գեղարքունիքում` գիշերը տատանվելով ` + 1 +5, ցերեկը` առանձին օրերի` +23 +26 աստիճանի սահմաններում: Ամսական տեղումների քանակը վերոնշյալ մարզերում ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման` 67-85 մմ): Տավուշում, Վայոց ձորում և Սյունիքում, հունիսի առաջին կեսին, օդի միջին ջերմաստիճանը գիշերը կտատանվի` +4 +11, ցերեկը` +16 +24 աստիճանի սահմաններում:
Կանխատեսումների համաձայն, հունիսի երկրորդ կեսին (առանձին օրերի), նույնպես, օդի ջերմությունը Տավուշում, Սյունիքում և Արարատյան դաշտում ցերեկը կբարձրանա մինչև +32 +35, իսկ մնացած մարզերում` +23 +28 աստիճան:
Երևանում հունիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը կդիտվի +22 +23-ի սահմաններում (նորման` + 21,5), որը մեկ աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրերի օդի միջին ջերմաստիճանը կարող է բարձրանալ ցերեկը` տատանվելով +33 +35 աստիճանի սահմաններում: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 17-29 մմ):
Հունիսին հանրապետությունում զգալիորեն մեծանում է ցերեկվա տևողությունն ու Արեգակի բարձրությունը հորիզոնից, որի հետևանքով երկրի մակերևույթի վրա ավելանում է օդի ջերմությունը: Ցերեկվա տևողությունը մայիսի համեմատությամբ ավելանում է կես ժամով` դառնալով 15 ժամ, որը տարվա ընթացքում ամենաերկարն է: Մայիսի համեմատությամբ հունիսի առաջին կեսին որոշակիորեն կպակասի ամպամած օրերի թիվը, կգերակշռեն հիմնականում կույտավոր և կույտանձրևային ամպերը: Երկրորդ կեսին հանրապետության հարավային շրջանները կլինեն Մերձավոր Արևելքի տաք օդային զանգվածների շրջանառության ներքո, որի հետևանքով զգալիորեն կպակասի տեղումների քանակը:
Նշված ամսին ամենաշատ տեղումներ կդիտվեն Լոռիում (100-120 մմ), իսկ ամենաքիչը` Արարատյան դաշտում և նրա նախալեռներում (20-30 մմ): Հունիսին, մայիսի համեմատությամբ, որոշակիորեն կպակասի նաև ամպամած օրերի քանակը: Եղանակային վտանգավոր երևույթներից կդիտվեն ամպրոպներ, կարկուտ, ինչպես նաև ուժեղ քամիներ: Նշված ամսին լեռնային շրջաններում հաճախակի կդիտվեն նաև հորդառատ անձրևներ: Դրանց հետևանքով առաջացող սելավները կարող են զգալի վնաս հասցնել գյուղացիական տնտեսություններին:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ